26-12-2014 13:15

Վրաստանի եւ ՌԴ-ի ավիաընկերությունները շաբաթական 18 չվերթ կիրականացնեն

Վրացական եւ ռուսական ավիաընկերությունները մինչ 2015թ. հունվարի վերջ Մոսկվա - Թբիլիսի -Մոսկվա ուղղությամբ շաբաթական 18 թռիչք կիրականացնեն, հայտնում է Վրաստանի կայուն զարգացման եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Բանակցություններն անցկացվել են Թբիլիսիում` դեկտեմբերի 24-25-ին: Ավելի վաղ գործադուլ էր հայտարարել Airzena-Georgian Airways ավիաընկերության անձնակազմը։ Ընկերության ներկայացուցիչները դեմ էին Վրաստանի իշխանությունների որոշմանը, որը թույլ էր տվել ռուսական ավիափոխադրողներին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առաջնային կարգով չվերթներ իրականացնել։ Վրաստանի կառավարությունը չեղյալ էր համարել ավիաընկերության ճնշման տակ ընդունված Քաղավիացիայի գործակալության որոշումը եւ վերականգնել դեպի Մոսկվա ավիաչվերթների նախկին հաճախականությունը՝ շաբաթական 14 չվերթ՝ 10-ի փոխարեն, հայտնում է «Վրաստան օնլայնը»: Նախքան վերջնական համաձայնություն ձեռքբերումը, վրացական եւ ռուսական ավիաընկերություններին մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը տրվում է պարիտետային հիմուքներով 18/18 հաճախականությամբ պարբերաբար թռիչքներ իրականացնելու իրավունք, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավիաընկերություններբն արդեն վաճառել են համապատասխան քանակությամբ տոմսեր: