Բավ է պառակտվել
06-06-2016 13:22

UTair ընկերությունն ավելացնում է Մոսկվա–Երևան չվերթերի քանակը

UTair ընկերությունն ավելացնում է Մոսկվա–Երևան ամենօրյա չվերթերի քանակը` օրական կատարելով երկու չվերթ, նշվում է ընկերության կայքում։
Չվերթերն իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռներով։ Թռիչքի տևողությունն է 2 ժամ 50 րոպե։ UTair–ի նախագահ Ալեքսեյ Բուդնիկի խոսքով` Հայաստանի մայրաքաղաքի տուրիստական ներուժը տարեց տարի ավելանում է, և այս սեզոնում ևս նկատվում է ուղևորների պահանջարկի ավելացում։ Բացի այդ, հուլիսի 1–ից Երևանում UTair–ի ուղիղ չվերթերից կարող են օգտվել նաև Կրասնոդարի բնակիչներն ու հյուրերը։ Ավիաընկերությունն այս ուղղությամբ կատարելու է շաբաթական չորս կանոնավոր չվերթ։ Թռիչքի տևողությունն է 1 ժամ 30 րոպե։ UTair ավիաընկերությունն այժմ չվերթեր է իրականացնում ավելի քան 150 ուղղություններով: Ընկերության ավիապարկում կա ավելի քան 60 ինքնաթիռ:

2015 թ.-ին UTair ընկերության ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 5,5 մլն ուղևոր: Ավիաընկերության հիմնական հանգույցը Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանն է, գլխամասային գրասենյակը գտնվում է Սուրգուտում: