Բավ է պառակտվել
10-08-2015 09:30

Մոսկվայում ավիավթարի զոհ գնացած 4 հայերից երկուսը երեխաներ են

Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 4 հայազգի զոհվածների թվում երկու երեխա կա՝ 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները։ 
Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Եսայանը
Տեղեկացնենք, որ զոհված հայազգի մյուս երկու ուղևորներն են Լարիսա (25 տարեկան) և Պավել Մանուկյանները (26 տարեկան):
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին՝ ժամը 21.16-ի սահմաններում, երբ չբացահայտված հանգամանքներում բախվել էին «Սեսսնա 206» մակնիշի և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռները։ Վթարի հետևանքով զոհվել էին 2 օդաչուներն ու 7 ուղևորները։