Բավ է պառակտվել
02-12-2014 11:05

Ավիատոմսերը կթանկանան

Ռուբլու համեմատ դոլարի և եվրոյի փոխարժեքի աճին զուգահեռ, ավիաընկերությունները կվերահաշվարկեն տոմսերի արժեքները։ Լույս չորեքշաբթի գիշերը IATA-ն (Իդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան) կթարմացնի փոխարժեքը՝ միջազգային չվերթների ավիատոմսերի գինը ռուբլով որոշելու համար։ Սպասվում է, որ արժեքը կբարձրանա 12,5%-ով։ IATA-ի փոխարժեքը 2006թ.-ից կապված է ռուբլու և եվրոյի փոխարժեքի հարաբերակցությունից, փոխանցում է RBC-ն։ IATA-ի փոխարժեքը նոյեմբերի 19 - 26 –ին կազմել էր 59 ռուբլի՝ պայմանական միավորի դիմաց։ Նախորդ շաբաթ փոխարժեքն իջել էր 56 ռուբլու։ Երեքշաբթի լույս չորեքշաբթի օրվա գիշերը IATA-ն կվերահաշվարկի փոխարժեքը։ Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների կոմիտեի ղեկավար Դմիտրի Գորինի խոսքով՝ պայմանական միավորի փոխարժեքը կաճի 12,5%-ով՝ մինչեւ 64 ռուբլու, նույնքան էլ կաճի միջազգային չվերթների ավիատոմսերի արժեքը։ ԿԲ-ն դեկտեմբերի 2-ին եվրոյի փոխարժեքը սահմանել է 64,44 ռուբլու մակարդակում, ինչը 3 ռուբլով գերազանցում է դելտեմբերի 1-ի փոխարժեքը։ Երկուշաբթի եվրոյի փոխարժեքը հասնում էր 67 ռուբլու։