Բավ է պառակտվել
04-06-2014 16:58

Աճել է ուղևորների և չվերթների թիվը

Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթների թվի կանոնավոր աճ: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունքն է:

2014թ. մայիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 36,9 տոկոսով: Եթե 2013թ մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 125 263 ուղևոր, ապա 2014թ մայիսի ցուցանիշը կազմում է 171 431 ուղևոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 49.4 տոկոս: 2014թ. մայիսին կատարվել է 1858 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1244 չվերթի համեմատ:

Ըստ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ի` եթե 2013թ. մայիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ` ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: