Բավ է պառակտվել
19-05-2016 14:04

Ավտովթար Հարավային Օսիայում. ռուսաստանցի վեց սպա է զոհվել, 16 վիրավորվել

Հարավային Օսիայի Ցխինվալի- Կանչավետի խճուղում ավտովթարի հետևանքով Ռուսաստանի Զինված ուժերի վեց սպա է զոհվել:

Եվս 16 մարդ վնասվածքներ է ստացել և հասցվել է Ցխինվալի քաղաքի բժշկական հաստատություններ: Վթարի պատճառը ենթադրաբար ավտոբուսի արգելակման համակարգի խափանումն է: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ավտոբուսը շարժվել է շարասյան կազմում:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրահանգով Չկալովսկի օդանավակայանից օդ է բարձրացել ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը` ռազմական բժիշկների երկու բրիգադով օգնություն հասցնելու և տուժածներին Մոսկվայի ռազմական հիվանդանոցներ տեղափոխելու համար: