Բավ է պառակտվել
20-11-2015 17:17

Մահվան ելքով վրաերթ Սևան-Երևան ճանապարհին

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Շանգրի լա» խաղատան դիմաց վրաերթ տեղի է ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Շանգրի Լա» խաղատան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Արտյոմ Խաչատրյանին և դիմել փախուստի. վերջինս մահացել է: Կատարվում է քննություն: