Բավ է պառակտվել
22-10-2013 08:38

Խոշոր ավտովթար` Վահագնի թաղամասի դիմաց

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 19ՕՍ341 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Գ. Թ.) ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 90PP770 պետհամարանիշով ավտոմեքենային, վերջինս էլ բախվելով էլ. սյանը՝ շրջվել է: ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ մոտ 40 տարեկան անձը չպարզված տղամարդ, ում հրշեջ-փրկարարները տեղի ուժերի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և ուղևոր՝ 1957 թ. ծնված Օ.Գ.-ը, ում արգելափակումից դուրս են բերել փրկարարները: Տուժածները տեղախոխվել են «Արմենիա» ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Օ.Գ.-ի` միջին ծանրության: