Բավ է պառակտվել
17-04-2014 10:18

Այսօր Ավագ հինգշաբթին է. Քրիստոսի այսերկրային վերջին օրերն են ամփոփում

Ավագ շաբաթը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այսերկրային վերջին օրերն են ամփոփում: Ծիսաարարողակարգային առումով ամենահագեցածը Ավագ հինգշաբթին է: Այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջինընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատմանօրն է: Ոտնլվա, Յուղօրհնեք և Խավարման գիշեր (աղոթք Գեթսեմանի այգում, մատնություն, դատավարություն, չարչարանք, բանտարկություն):
Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին (ժ. 16.30-ին) մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ընթացքում օրհնվում և բաժանվում է յուղը: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը (սկիզբը` ժ.19.00-ին): Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, աստիճանաբար հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինի աշտանակը վառված մոմով: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Արարողությունը շարունակվում է մինչև ուշ երեկո: