Բավ է պառակտվել
29-06-2016 11:14

Փակ անցակետում մնացած հայաստանցիներին Երևան կտեղափոխի ՌԴ ԱԻՆ ավիացիան

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիայի միջոցով կիրականացվի Վերին Լարսի անցակետում շրջափակման մեջ հայտնված Հայաստանի 147 քաղաքացիների տեղափոխումը: 
«Այսօրվանից Ռուսաստանի ԱԻՆ-ը նախատեսում է իրականացնել Հայաստանի քաղաքացիների տեղափոխումը: Միջոցառումն իրականացվելու է ավիացիայի միջոցով: Նախատեսվում է, ընդհանուր առմամբ Երևան կտեղափոխվի 147 մարդ»,-ասված է ՌԴ ԱԻն տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրը, վկայակոչելով վրացական կողմին, գրում է, որ ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները կշարունակվեն ավելի քան 3 շաբաթ: Հունիսի 28-ի տվյալներով անցակետի մոտ սպասող մեքենաների թիվը հասել է 240-ի:
Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 134-135 կիլոմետր հատվածով երթևեկելը արգելվում է:
Սողանքը Վրաստանի ռազմավարական մայրուղիում տեղի է ունեցել հունիսի 23-ին: Թերեք գետը փոխել է իր հունը և փակել 800 մետր երկարությամբ ավտոմայրուղին: Ըստ նախնական տվյալների, գետի բնականոն հունը վերադարձնելու և ճանապարհի վնասված հատվածը վերականգնելու համար կապահնջվի մոտ երկու շաբաթ: