Բավ է պառակտվել
26-10-2016 15:04

Գորիս-Կապան ճանապարհին 17 երեխա տեղափոխող ավտոբուսը 10 ժամ արգելափակված է եղել ձյան մեջ

Գորիս-Կապան ճանապարհին 17 երեխա և 9 մեծահասակ տեղափոխող ավտոբուսը շուրջ 10 ժամ արգելափակված է եղել ձյան մեջ։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հոկտեմբերի 26-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «MAN» մակնիշի ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ, և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին ժամը 23.00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին` Շուռնուխ գյուղի մոտակայքում, «MAN» մակնիշի 15D14310 պ/հ ավտոբուսի անվաշղթաները վնասվել են, և այն չի կարողանում շարունակել ընթացքը դեպի ԻԻՀ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները մարզպետարանի կողմից տրամադրած ավտոբուսի օգնությամբ բոլոր 26 ուղևորներին (17 երեխա, 9-ը մեծահասակ) տեղափոխել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության շենք` ապահովելով տաք թեյով և սննդով՝ մինչ իրենց ավտոբուսի ժամանումը: