Բավ է պառակտվել
06-03-2015 16:24

Աստղագետները հայտնաբերել են Երկրի երկրորդ արբանյակը

Աստղագետները Երկիր մոլորակի երկրորդ արբանյակը հանդիսացող երկնային մարմին են հայտնաբերել: Այն անվանվել է «Քրուիթնի»: Ինչպես պնդում են գիտնականները, Քրուիթնիի ուղեծիրը Արեգակնային համակարգում պայտի տեսք ունի: Արբանյակը իր ուղեծիրով մեկ պտույտ է կատարում 789 տարվա ընթացքում: Այս ժամանակահատվածում այն կարող է մոտենալ մի քանի մոլորակի: Այսպիսով 2000 տարի անց, ըստ գիտնականների, այն կմոտենա Երկրին, իսկ 7899 տարի անց՝ Վեներային և այնպես, որ կկարողանա ձգողության ուժի միջոցով դարձնել այն իր սեփական արբանյակը: Քրուիթնիի չափը փոքր է, և դրա տրամագիծը կազմում է ընդամենը 5 կիլոմետր: Այն, որ Երկրի այս արբանյակի ուղեծիրը պայտի տեսք ունի, չի զարմացնում գիտնականներին, քանի որ Արեգակնային համակարգում պատահում են համանման մոլորակներ: Օրինակ՝Սատուրնի 3 արբանյակներն էլ պայտի տեսքով ուղեծիր ունեն: