Բավ է պառակտվել
02-07-2016 13:22

Կրեմլում հայտնել են Աստախովին ազատելու մասին

Ռուսաստանի նախագահին աշխատակազմին առընթեր երեխաների պաշտպանության հարցերով օմբուդսմեն Պավել Աստախովը արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո կլքի իր պաշտոնը: Այս մասին հաղորդում է Կրեմլի աշխատակազմի աղբյուրը:

Հուլիսի 1-ի երեկոյան Աստախովը լրագրողներին հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հավելելով, որ վերջնական որոշումը կայացնելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին օմբուդսմենի հրաժարականի մասին, որ Աստախովը արձակուրդ է մեկնում, որից չի վերադառնա: Նրա աշխատակազմից հերքել էին այդ լուրերը՝ հայտարարելով, որ նրա արձակուրդը պլանավորված էր վաղուց և իրենք այլ տեղեկատվություն չունեն:

Նշվել էր նաև, որ Աստախովի հրաժարականը կարող է կապ ունենալ Կարելիայում տուժած երեխաների հետ շփման հետ կապված աղմուկի, ինչպես նաեւ այն հարցերի հետ, որոնք ի հայտ են եկել հակակոռուպցիոն գերատեսչությունում՝ ուղղված Աստախովին:

Նշենք, որ հունիսին Աստախովը սուր քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ Կարելիայում ողբերգությունից հետո ողջ մնացածներին հարցրել էր. «Դե ինչ, ո՞նց լողացաք»: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ այդ հարցն անջատել են կոնտեքստից եւ այն չի արտահայտում զրույցի էությունը: Դրանից հետո համացանցում ստորագրահավաք էր սկսվել՝ Աստախովին պաշտոնանկ անելու պահանջով: Ստորագրահավաքին միացել էր 150 հազար մարդ: