26-11-2014 17:39

Կրթության և գիտության զարգացումը` ԵՏՄ ինտեգրման համատեքստում

2014թ. նոյեմբերի 27-29-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ Կազան քաղաքում` մասնակցելու Եվրասիական հասարակական ֆորումին: Ֆորումի ժամանակ կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական համագործակցության կրթության և գիտության համատեղ զարգացման վերաբերյալ: Նախատեսվում է նախարար Արմեն Աշոտյանի ելույթը` ֆորումի շրջանակներում:

Ֆորումի ընթացքում կքննարկվեն մի շարք այլ հարցեր, որոնցից են`
1.Եվրասիական տնտեսական համագործակցության ուղիներ,
2.Եվրասիական տնտեսական տարածքի ընդհանրական ձևավորման իրավական կողմեր,
3.Եվրասիական տնտեսական տարածքի ընդհանուր աշխատաշուկա,
4.Եվրասիական տնտեսական տարածքի մեկ ընդհանուր ենթակառուցվածքի զարգացում: