Բավ է պառակտվել
17-10-2014 10:02

Աշխատող մայրերը բողոքի ակցիաներ կանեն

«Աշխատող մայրերի հաշվին չաշխատող մայրերին լավություն անելու կառավարության որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացրել աշխատող մայրերի շրջանում։ Մեր զրուցակից մայրերը կարծում են, որ եթե կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն ընդունվի, ապա ծնելիության աճին սպառնալիք կլինի։

Նշենք, որ կառավարությունը նախաձեռնել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարել, համաձայն որի՝ աշխատող մայրերի դեկրետային գումարի չափը եկող տարվա հունվարի 1-ից կախված կլինի ոչ միայն նրանց աշխատավարձից, այլ նաև աշխատանքային ստաժից։ 
Դրանով կառավարությունը նպատակ ունի վճարել նաև չաշխատող մայրերին:
Հարցին վերջնական և արդյունավետ լուծում տալու համար բողոքի ակցիաներ են նախապատրաստում իրականացնել, որոնց մասին ժամանակին կիրազեկեն հանրությանը»,-գրում է «Առավոտ»-ը։