Բավ է պառակտվել
01-05-2014 10:53

Մայիսի 1-ին նշվում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը

1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով: Արդյունքում մի շարք երկրներում, այդ թվում մեզ մոտ մայիսի 1-ը նշվում է Աշխատավորների համերշխության միջազգային օրը:
1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում:
ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին, Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, տոնը չեղյալ համարվեց: Հիմա վերականգնվել է եւ կոչվում է Աշխատանքի օր: