Բավ է պառակտվել
11-02-2014 15:19

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասաններն աշխատավարձի բարձրացում են պահանջում

Այսօր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ, երեկվա սկսված ակցիան շարունակվում էր: Հիշեցնենք, որ բալետի պարողների աշխատավարձից պահվել է 5 տոկոս՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցվելու նպատակով: Երեկ դերասաններն անգամ տապալել են ՛՛Անուշ՛՛ օպերայի ցուցադրությունը:
Մեզ հետ զրույցում դերասաններից մեկը, ով չգիտես ինչու խուսափեց իր անունը հրապարակելուց, նշեց, որ այս ակցիան նաև պահանջ է.՛՛ Թող բարձրացնեն մեր աշխատավարձերը, իհարկե չեն բարձրացնի չէ՞, բայց հենց անօրինական պահումներ պիտի արվի ՝ անում են, առանց հաշվի առնելու, որ 60 հազար դրամ աշխատավարձ ենք ստանում՛՛:
Իսկ այսօր, դերասանները պահանջում էին, որպեսզի իրենց հետ հանդիպի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Բայց ավելի ուշ նրանց միացավ փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Աշխատակիցները Արթուր Պողոսյանին են ներկայացրել աշխատավարձերը բարձրացնելու հարցը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի բողոքին, երեկվանից միացել են ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամները:
Հիշեցնենք, որ երեկ ՛՛Անուշ՛՛ ներկայացմանը եկած հանդիսատեսը ստիպված լքեց դահլիճը: Ի դեպ հանդիսատեսը չէր դժգոհել այլ սատարել էր դերասաններին: Իսկ այժմ նրանք անորոշ վիճակում են: Ընթանում են բանակցություններ:
Ի դեպ այսօր, դերասաններից շատերը խուսափում էին տեսախցիկներից ու լրագրողներից: