Բավ է պառակտվել
25-09-2014 17:16

Նվազագույն աշխատավարձը 2015թ-ի հուլիսի 1-ից կլինի 55.000 դրամ

Հաջորդ տարվա հուլիսի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կդառնա 55 հազար դրամ: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նշենք, որ ներկայումս նվազագույն աշխատավարձը կազմում է 50.000 դրամ: