Բավ է պառակտվել
10-02-2014 16:30

՛՛Հարավկովկասյան երկաթուղի՛՛ ընկերության աշխատակիցները սպառնում են գործադուլ անել

Այսօր ՛՛Հարավկովկասյան երկաթուղի՛՛ ընկերության աշխատակիցները Տիգրան Մեծ փողոցում, հենց ընկերության շենքի առջև, բողոքի ակցիա են կազմակերպել: Ակցիան ուղղված է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Աշխատակիցներին են միացել նաև ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամները: Նրանք պահանջում են ընկերության ղեկավար կազմից՝ բացատրություններ տալ, թե ինչու են աշխատավարձից պահումներ արել:
Նրանց մոտեցել է ընկերության արհմիության նախագահը, ով նշել է, որ տնօրինությունը պահանջում է առանձին մոտենալ ու ներկայացնել պահանջները:
Ընկերության աշխատակիցները համառում են ու պահանջում բացատրություններ, ի դեպ նրանք անգամ գործադուլի են պատրաստ: