Բավ է պառակտվել
16-12-2014 08:17

Երկրին վեցերորդ զանգվածային անհետացումն է սպառնում

Ինչպես գրում է «Գարդիան»-ը՝ վկայակոչելով «Նեյչա» ամսագրի անցկացրած հետազոտությանը՝ երկիրը կարող է բախվել վեցերորդ զանգվածային անհետացմանը: Ամսագրի մասնագետները պարզել են, որ մարդու գործունեությունը որոշ վայրի տեսակների անհետացման պատճառ է դառնում: Անհետացման վտանգի տակ են երկկենցաղների 41%-ը, կաթնասունների 26%-ը եւ թռչնատեսակների 13%-ը: Հսկայական թվով կենդանատեսակների աղետալի վիճակի մեղավորը մարդն է: Գյուղատնտեսության ընդլայնումը կործանում է ֆաունայի ներկայացուցիչների բնակության վայրերի միլիոնավոր հեկտարներ: Կենդանիների, բույսերի եւ սնկերի տեսակների քանակությունը գնահատվում է 2-ից 50 միլիոնի սահմաններում: Հետազոտողները ենթադրում են, որ աշխարհն անշեղորեն ընթանում է հերթական զանգվածային անհետացման ճանապարհով, որը բնութագրվում է ավելի քան 75% տեսակների կորստով: Դա կարող է տեղի ունենալ հարյուր կամ հազար տարի անց՝ կախված անհետացման տեմպերից: Երկիրը զանգվածային անհետացման հինգ ժամանակաշրջան է վերապրել: Բոլորն էլ կապված են եղել երկրաբանական կամ տիեզերական աղետների հետ: Սպառնացող հաջորդ զանգվածային անհետացումը կարող է տեղի ունենալ միայն մարդու մեղքով: