Բավ է պառակտվել
27-12-2014 15:13

Արմեն Աշոտյանը նշել է ԵՏՄ-ի կրթական առանձնահատկությունները

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի քաղաքացիները կրթական բնագավառում կօգտվեն նոր հնարավորություններից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Միության պայմանագրի համապատասխան կետով նախատեսվում է հետեւյալը`

1. Անդամ երկրների քաղաքացիների կրթական փաստաթղթերը ճանաչվելու են ավտոմատ կերպով, առանց պետությունների կողմից սահմանված ընթացակարգերի:

2. Մանկավարժական, իրավաբանական, բժշկական եւ դեղագործական կրթության վկայականները ենթակա են ճանաչման պետությունների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն:

3. Գիտական կոչումների եւ գիտական աստիճանների փաստաթղթերը ճանաչվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան»,-նշել է Աշոտյանը: