Բավ է պառակտվել
25-08-2014 14:40

1-ին դասարանցիներին միանվագ դպրոցական սնունդ կմատակարարվի.ԿԳՆ

Այսօր պաշտոնավարման հարյուր օրվա աշխատանքները լրագրողների ներկայությամբ ամփոփեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը ներկայացրեց նոր ուսումնական տարվան ընդառաջ նախատեսված ծրագրերը: «Ընդունելության քննություններն արժանացել են հասարակության վստահությանը և անցել են ավելի օբյեկտիվ ու արդար»:
Խոսելով 2014-2015թթ. ուսումնական տարվա բարեփոխումների մասին՝ նախարարը նշեց, որ ԿԳՆ-ն ցանկություն ունի պարտադիր 12-ամյա կրթությանն անցնելու։ «Նախագիծն արդեն ԱԺ-ում է, բայց դեռևս չի քննարկվել»,-ասաց նա: Ոլորտի պատախանատուի խոսքով՝ այս տարի փորձ է արվելու նաև կրեդիտային համակարգ ներդնել ավագ դպրոցներում և ընդգծեց, թե արդեն իսկ ապացուցված է բուհական համակարգում կրեդիտային համակարգի կենսունակությունը: «Այս տարի կներդրվի նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի առաջին փուլը, ըստ որի՝ առաջին դասարանցիներին միանվագ դպրոցական սնունդ կմատակարարվի»,-ընդգծեց Աշոտյանն ու հավելեց, որ ծրագիրը մեկնարկելու է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: