Բավ է պառակտվել
19-01-2015 10:19

Արմեն Աշոտյանը Հայաստանը կներկայացնի Համաշխարհային կրթական համաժողովում

Միացյալ Թագավորության կրթության պետնախարար Նիկի Մորգանի եւ համալսարանների, գիտության եւ քաղաքների գծով նախարար Գրեգ Կլարկի հրավերով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2015 թվականի հունվարի 19-ից 21-ը կմասնակցի Լոնդոնում կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Համաժողովի ընթացքում նախատեսվում են 2015 թվականին ընդառաջ կրթության քաղաքականության դերակատարների միջեւ նպատակների, կառավարման համակարգերի վերաբերյալ քննարկումներ: Կրթության համաշխարհային ֆորումի աշխատանքային օրերի ընթացքում կքննարկվեն կրթական համակարգի կարիքների, ռազմավարության, կրթական համակարգերի բարեփոխումների եւ կրթական քաղաքականության իրականացման թեմաները: Համաժողովին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կներկայացնի Հայաստանում Բոլոնյան գործընթացի ձեռքբերումները եւ բարեփոխումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած Բոլոնյան քարտուղարության գործունեությունը:  Արմեն Աշոտյանը նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների կրթության եւ գիտության նախարարների, ինչպես նաեւ միջազգային կառույցների ղեկավարների հետ: