Բավ է պառակտվել
27-03-2014 16:12

Ավելի լավ է KBH խաղալ, քան լինել ՛՛02՛՛-ի հերոս. Աշոտյան-Ընդդիմություն հակամարտությունը շարունակվում է

Երկու օր է Ազգային Ժողովում քննարկվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, բայց արի ու տես, որ ցանկացած օրենքի քննարկում, ՀՀ ԱԺ-ում վերածվում է զավեշտի ու փոխադարձ վիրավորանքների: Ընդդիմախոսներ Նաիրա Զոհրաբյանի, Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի ելույթներից հետո, որոնցում վերջիններս Կրթության և գիտության նախարարի հասցեին մի շարք դիտարկումներ արեցին, պատասխան ելույթով հանդես եկավ նաև Արմեն Աշոտյանը: «Երեկվա իմ ելույթից հետո ես մտածում էի, որ մեր հրաշալի քառյակը տարբեր գինեգործարաններում կնստի, կքննարկի ու պատասխան կմտածի, բայց երեկոյան բացեցի նրանց սպասարկող կայքերը ու …. Տղերք, ձեր PR մենեջերն ո՞վ է, հանեք նրան գործից: Այսպես քարոզչական ծուղակի մեջ չի կարելի ընկնել, այն էլ 8 ոտքով»,-հեգենց ԿԳ նախարարը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, թե ԱԺ-ում ելույթ ունենալը КВН չի, Ա.Աշոտյանը նշեց, որ ավելի լավ է КВН խաղալ, քան լինել «02»-ի պոտենցիալ հերոս, քան լինել «քաղաքական տնփեսա» սերիալի հերոս: Աշոտյանը անդրադարձավ նաև այն թեմային, թե կրթության ոլորտը քաղաքականացված է Ա.Աշոտյանն ասաց, որ երեկ հետաքրքրության համար բացել է ԲՀԿ կայքը, տպել քաղխորհրդի ցանկը և պարզել, որ 20 մարդ ներկայացնում է կրթության համակարգը: «Տղերք, եթե քաղաքականացրել ենք, ապա քաղաքականացրել ենք միասին: Սա պարադոքս է: Որոշ մարդիկ էլ ինձ համեմատեցին Նապոլեոնի հետ…. շնորհակալ եմ: Ուզում եմ ասել, որ բացի քաղաքական նապոլեոնիզմից կա նաև քաղաքական կլեոպատրիզմ՝ կին, որ փորձում է մանիպուլիացիայի ենթարկել տղամարդկանց, բայց գիտեք՝ ինչ եղավ Կլեոպատրայի հետ: Ինձ թվում էր, թե պիտի մանթրաշ ինձ գցեն ու երեկվանից հետո ոչ մի բան չասեն` ցույց չտալով, որ ազդվել են: Ճաշից հետո մանանեխ պետք չի, ժողովուրդ ջան, բռնցքամարտից հետո ինչ- որ շարժումներ ևս պետք չի անել, ես արդիական տարբերակն եմ հորինել երեկ` նախագահականից հետո «կանյաչնին» թիթիզություն ա: Էս ա»,- հավելեց նախարար Աշոտյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին տեղից արձագանքեց` նշելով, որ ցավում է, որ ԱԺ ամբիոնից նման քննարկումներ են լինում, քանի որ ժողովուրդը պատգամավորներին չի ընտրել, որ նման քննարկումներ լսի: