Բավ է պառակտվել
17-12-2014 11:32

Հեֆերնը Աշոտյանին մաղթել է բարեփոխումների շարունակում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ քննարկել հայ-ամերիկյան կրթական համագործակցությանը վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր գործունեության ընթացքում ՀՀ կրթության ոլորտում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի համար՝ մասնավորապես շեշտելով հայաստանյան բուհերին ցուցաբերված տեխնիկական աջակցությունը, FLEX ծրագրին հայ աշակերտների մասնակցությունը, երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղվածությունը, բուհերի ապաքաղաքականացմանն ուղղված հետեւողական ջանքերը: Շեշտելով, որ կրթությունը երկկողմ համագործակցության կարեւոր ոլորտներից է,  դեսպանը հետաքրքրվել է գալիք տարվա կրթական ծրագրերով եւ Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքով՝ մաղթելով, որ դրանք լինեն շարունակական: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ կրթության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես կիրառական նշանակության եւ աշխատաշուկայի զարգացմանը միտված նոր կրթական ծրագրերին, բուհերի տեխնիկական արդիականացման եւ ՏՀՏ ոլորտի մրցունակության բարձրացման հնարավորություններին: