Բավ է պառակտվել
22-05-2014 20:59

Փոքրիկ Աշոտը ծնված օրվանից զրկված է աչքի լույսից. լուսանկարներ

Մկրտչյան Աշոտը դեռևս 1 տարեկան 2 ամսական է: Փոքրիկն արդեն հասցրել է ճաշակել հիվանդության համը: Ինչպես նրա տատիկը պատմեց, երեխայի պահելաձևից զգում են, որ բոլորովին չի տեսնում, սակայն աչքի լույսը վերականգնելու հույս դեռևս կա: Երեխան ծնվել է 1 կգ 700 գրամ քաշով, կեսարյան հատմամբ, բժիշկները երեխայի տեսողական խնդիրների մասին ծնողներին դեռևս հիվանդանոցում են տեղեկացրել:Տղային անհրաժեշտ է երկրորդ վիրահատությունը, պահանջվող գումարը կազմում է մոտ 1 մլն 700 հազար դրամ: Gisher.news-ի հետ զրույցում Աշոտի տատիկը պատմեց, որ առաջին վիրահատությունը Սանկտ Պետերբուրգում են արել, պարտքով և վարկով մի կերպ հավաքել են պահանջվող գումարը, որը ևս նույնչափ է եղել, բայց այլևս պարտք անելու տեղ չի մնացել, հույսը բարեգութ մարդիկ են:
Աշոտի հայրը մեկնել է Ռուսաստան, որպեսզի կարողանա հոգալ ընտանիքի մասին, բայց մինչ այսօր աշխատանք չի գտել:Տիկին Արծվիկը նշեց, որ երեխան հաշմանդամության նպաստ չի ստանում , իսկ իրենց տանը ոչ ոք չի աշխատում: Ուրախությանը զուգահեռ այս ընտանիքը բավականին դժվար կացության մեջ է:4 ամիս առաջ ծնվել է նաև Անին, սակայն Աշոտը դեռևս մեծ դժվարությամբ է շփվում քույրիկի հետ: Տատիկը նշեց, որ չտեսնելու հետևանքով տղան նյարդայնանում է ու վախենում բարձր ձայներից:


Սանկտ Պետերբուրգում Աշոտին վիրահատած բժիշկը նշել է, որ երկրորդ վիրահատության դեպքում փոքրիկ տղայի տեսողությունը 50 տոկոսով կվերականգնի, սակայն վիրահատությունը պետք է կատարել սեպտեմբեր ամսին, ուշացնելու դեպքում երեխան ընդմիշտ կկորցնի տեսնելու հնարավորությունը: Մայրն ու տատիկը արցունքն աչքերին պատմում էին, որ դեռևս ավելի փոքր տարիքում վիրահատելու դեպքում այսօր երեխան կարող ր տեսնել, բայց արյան տոկոսը շատ ցածր է եղել, ուստի բժիշկը վախեցել է վիրահատել:

 

 Սյուզի Ասատրյան