21-10-2016 08:48

Հնագետները հերքել են մարդու ծագման գլխավոր միֆերից մեկը

Կտրող ծայրերով քարեր կարող են ստանալ ոչ միայն մարդանման կապիկները, այլ նաև այլ պրիմատներ։ Դա պարզել են Բրազիլիայի և Մեծ Բրիտանիայի հնագետները, որոնց գյուտը փոխում է մարդկային գործունեության էվոլյուցիայի մասին պատկերացումները։

Գիտնականներն ուսումնասիրել են սևազոլավոր կապուցինների (Sapajus libidinosus) վարքագիծը Բրազիլիայում։ Պարզվել է, որ կապիկները կոտրում են քարերը, որոնց արդյունքում առաջանում են սրածայր թեփուկներ։ Միաժամանակ, նրանք ստացված «գործիքները» չեն օգտագործում, թեև շատ նման են նրանց, որոնք հայտնաբերվում են հնագույն մարդկանց բնակավայրերում։

Ուրիշ հետազոտությունները ցույց են տվել, որ շիմպանզեն գիտակցաբար է պատրաստում սրածայր քարեր։ Սակայն այժմ պարզ է, որ դա բացառիկ չէ հոմինինի (Hominini) խմբի համար, որին, բացի շիմպանզեից, պատկանում է մարդը և գորիլան։ Միաժամանակ, մինչ օրս հայտնի չէ, թե ինչու են կապուցինները մանրացնում քարերը։

Հետազոտողների կարծիքով, հաստատելու համար, որ երկրաբանների գտած քարերն օգտագործվում են հենց որպես աշխատանքի գործիքներ, պետք են լրացուցիչ ապացույցներ, օրինակ, կենդանիների մշակած ոսկորներ։