Բավ է պառակտվել
21-06-2014 14:44

«Մեր երկրում գիտությանը հայտարարված է պատերազմ».ԳԱԱ անդամ

«Մեր երկրում գիտությանը հայտարարված է պատերազմ», այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը : Վերջինիս խոսքով՝ երկար տարիներ գիտության նկատմամբ երկրում իրականացվող քաղաքականությունը բերել է այն վիճակին, որ գիտությունը մեռնում, նպատակ ունեն երկրում ոչնչացնել առավել մտածող խավին»: «Երկու տասնամյակ շարունակ երկրի իշխանությունները հետևողական գիտությունը սպանելու քաղաքականություն են վարում»,-նշեց ֆիզիկոսը: Բանխոսը նաև տեղեկացրեց, որ այսօր երկրում մոտ 4000 գիտաշխատող ունենք, ինչը ևս փաստում է, որ այդ տեսակի վերացման մասին է խոսքը: «Մենք մեր կառավարության կողմից թշնամական գործողություններ ենք տեսնում: Արդյունքում իշխանությունների վարկանիշի կտրուկ նվազում ենք տեսնում: Գիտական հանրությանը մնում է ինքնակազմակերպվել և ինքնապաշտպանվել»,-ընդգծեց. ԳԱԱ անդամն ու հավելեց, որ հարցի լուծման համար կոչ է անում խաղաղ ցույցերի, գործադուլների, քաղաքացիական անհնազանդության: