20-12-2013 17:19

Այսօր ԱԱԽ-ում տեղի է ունեցել աշխատանքային համատեղ քննարկում

Այսօր, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային համատեղ քննարկում, որին մասնակցել են  ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ ՀունանՊողոսյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Միշա Սարդարյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արմեն Բաբակեխյանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ Արտակ Պողոսյանը: Քննարկումը նվիրված էր ԱԱԽ աշխատակազմի կողմից անցկացված ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության  ևԵրևան քաղաքի Կենտրոնական բաժնի գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքներին:       

Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ քննարկման խնդիրներին ու նպատակներին: Քննարկվեցին հանցագործության դեմ պայքարի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առեւտրի (թրաֆիքինգի) դեմ պայքարի, զենքի, ռազմամթերքի շրջանառության նկատմամբ վերահսկողության, անչափահասների կողմից կատարված իրավախախտումների նախականխման ևոլորտում առկա մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցեր: Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմիև ոստիկանության ներկայացուցիչները հանդես եկան դիտարկումների արդյունքների վերաբերյալ զեկույցներով:

Ամփոփելով քննարկումը` Ազգային  անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորեց Ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` տեխնիկական միջոցների ներդրման և գործածման հետագա զարգացման գործընթացը: