Բավ է պառակտվել
26-02-2014 14:41

«Հայաստանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր համակարգ». Ա. Բաղդասարյան

Երեկ տողի է ունեցել  տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում բարձրացված հարցերի մասին Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր նեկրկայացրել է լրագրողներին՝ հայտարարելով, որ հավանության է արժանացել երեք կարևորագույն հարց: «Երեկ քննարկվեց և հավանության արժանացավ Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրումը: Հայաստանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր համակարգ, որը նվազ հանցանք գործածներին հնարավորություն կտա այլ պատժամիջոցներով պատժվել»,– տեղեկացրեց Ա. Բաղդասարյանը:
Վերջինիս խոսքով՝ այսօր ՀՀ ում իրենց պատիժն են կրում մոտ երեք հազար իննը հարյուր մարդ, և այս բարեփոխման արդյունքում շուրջ 1300 անձ հնարավորություն կունենա այդ ծառայության պատժատեսակներից օգտվել, օրինակ՝ տնային կալանք: «Սա մի համակարգ է, որն ապացուցել է իր կենսունակությունը բազմաթիվ եվրոպական երկրներում: Այն հնարավորություն կտա նաև ապահովել սոցիալական արդարություն, միևնույն ժամանակ պատժի կիրառման անխուսափելիություն»,-ասաց նա: ԱԱԽ քարտուղարի հավաստմամաբ՝ այս բարեփոխումները կարևորում են բազմաթիվ այլ միջազգային կազմակերպություններ, և նրանք պատրաստ են ֆինանսական աջակցություն ցույց տալ։ «Արդեն իսկ 800 000 եվրոյի աջակցություն ցուցաբերվել է», -նշեց Ա. Բաղդասարյանը: Քննարկված երկրորդ հարցը, որն արժանացել է հավանության ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ծրագիրն էր: Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Հայաստանի գործակցությունը ՀԱՊԿ-ի հետ բոլոր ուղղություններով ընթանում է դրական, և Հայաստանն այդտեղ ունի լավ արդյունքներ:
Երրորդ հարցը վերաբերել է Հայաստան-ԵՄ համագործակցությանը: «Մենք այսօր ՄՄ-ին անդամակցելու հայտ ենք ներկայացրել, բայց միևնույն ժամանակ հայտարարվել է շարունակել ԵՄ-ի հետ մեր սերտ համագործակցությունը: Երեկ ԵՄ-ի հետ տեղի ունեցած մեր հերթական նիստին հայտարարվեց, որ ԵՄ-ն շարունակելու է ձևավորել Հայաստանի հետ միասնական օրակարգի ստեղծումը»,- ասաց նա: ԵՄ-ն 2014-2020 թվականներին 16 երկրի կհատկացնի աջակցություն, այդ երկրների թվում է նաև Հայաստանը: