Բավ է պառակտվել
12-10-2015 08:52

Արթուր Աբրահամին հանձնվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, "Էրեբունի-Երևան" տոնակատարության պաշտոնական հանդիսության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:
Տեղեկացնեմ, որ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն էր տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին, երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումների նախագծերին:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: