14-02-2014 16:46

Արդյո՞ք զբաղված է Արթուր Աբրահամի սիրտը

Այսօր ամբողջ աշխարհում նշում են սիրո ու սիրահարների տոնը՝ Սուրբ Վալենտինը: News.gisher.ru-ն էլ անմասն չմնալով տոնի մասսայականությունից, սիրո մասին զրուցեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ. ՙՍերը կյանքի մեծագույն հրաշքն է. սերը փայլ, իմաստ և բովանդակություն է տալիս մեր կյանքին, այն մեզ դարձնում է բարի, հոգատար, համբերատար, ներողամիտ՚,-ահա այսպիսինն է սերը Արթուր Աբրահամի բնորոշմամբ: Հայազգի մարզիկը չնայած դժվարացավ մտաբերել առաջին սիրո խոստովանության մանրամասները, բայց լավ է հիշում. առաջին ագամ 19 տարեկանում է սիրահարվել: Բոլորիս շատ հետաքրքրող հարցին, արդյո՞ք զբաղված է Արթուրի սիրտը, վերջինս պատասխանեց. ՙԱյո, սիրտս զբաղված է...՚: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի խոսքով՝ ինքը կնոջ կողմից արված առաջին քայլին` սիրո խոստովանությանը, նորմալ է վերաբերվում. ՙՀաճելի է լսել կնոջ սիրո խոստովանությունը, եթե, իհարկե, դա անկեղծ սեր է՚, նշեց զրուցակիցս: Եզրափակելով զրույցը Արթուր Աբրահամը շնորհավորեց սիրո տոների` Սուրբ Վալենտինի և Սուրբ Սարգսի բոլոր սիրող սրտերին, մաղթելով սեր, սեր և էլի սեր. ՙԹող որ սերը շատ լինի բոլորիս կյանքում, մանավանդ, որ սերը երբեք շատ չի լինում՚: