Բավ է պառակտվել
16-03-2016 15:26

Ռուսական ռազմակայանի հրետանավորները «Գրադների» նշանաձգություններ կանցկացնեն Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները դաշտային ելքի շրջանակներում սկսել են գործնական պարապմունքներ անցկացնել «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում:

Ինչպես  տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ներկայում ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա հրետանավորները հրանոթները նշանափորձում են բնականոն մարտի և սովորում են կրակել «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով:

«Պարապմունքների ընթացքում հրետանավորները կսովորեն վարել մարտական հատուկ ավտոմեքենաները՝ դեպի կրակային դիրքեր առաջ շարժվելիս: Պարապմունքների ավելի քան կեսը տեղի կունենա օրվա երեկոյան և գիշերային ժամերին»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Օդից հրաձգության ճշտումը կիրականացնեն «Գրանատ» և «Զաստավա» արդի հետախուզական անօդաչու թռչող ապարատների անձնակազմերը: