Բավ է պառակտվել
31-12-2013 09:53

Նոր տարին կանցկցնեմ ընտանիքիս անդամների, բարեկամներիս ու ընկերներիս հետ. Արթուր Աբրահամ

ՙ

«Նոր տարվա տոնական օրերին կլինեմ Բեռլինում և տոները կանցկացնեմ ընտանիքիս անդամների, բարեկամներիս ու ընկերներիս հետ»,- gisher.news-ին տված հարցազրույցում ասաց աշխարհռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

«Անցած տարի Նոր տարին և Սուրբ ծնունդը անցկացրեցի Հայաստանում, բայց այս տարի չեմ կարող երկար ժամանակ տրամադրել տոներ նշելուն, պետք է պարապեմ, պատրաստվեմ 2014 թ. մարտի 1-ին աշխարհի գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ կայանալիք մենամարտին: Նշեմ, որ Նոր տարին իմ ամենասիրելի տոներից է: Այն կապվում է վառ գույների, բարի երազանքների, հրաշքների, անուշ բույրերի, հաճելի զանգերի, լավ մարդկանց այցերի, գեղեցիկ նվերների և էլի շատ լավ բաների հետ», - ավելացրեց բռնցքամարտիկը: «Սիրում եմ նվերներ անել, և Նոր տարին ևս մի առիթ է սիրելիներին հաճելի անակնկալներ մատուցելու`  յուրաքանչյուրին ըստ իր նախասիրությունների: Նոր տարին նշում եմ այնպես, ինչպես բոլորը` տոնական սեղանների շուրջ, միայն մի տարբերությամբ` ոգելից խմիչքներ չեմ խմում:  Շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ ծննդի առթիվ, ցանկանում եմ, որ բոլորիս ընտանիքներում լինի սեր, ջերմություն, առողջություն, հաջողություն և բարձր տրամադրություն: Թող որ 2014 թվականին իրականության դառնան բոլորիս երազանքները: Ձեր` Արթուր Աբրահամ»,- եզրափակեց Արթուր Աբրահամը: