Բավ է պառակտվել
21-01-2014 15:21

Գործազրկության մակարդակը նավազել է. Ա. Ասատրյան

Այսօր կայացած ասուլիսին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ամփոփելով անցած տարին հայտնեց, որ գործազրկության մակարդակը Հայաստանում 2013թ.-ի տարեվերջին կազմել է 16,2%՝ նախորդ տարվա 17,3%-ի փոխարեն:
«2013թ.-ի դեկտեմբերի 11-ին ընդունել է «Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքը, որի նպատակն է պասիվ քաղաքականությունից անցում կատարել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող ճկուն քաղաքականության»,- ասաց նա: Անրադառնալով ձեռքբերումներին նախարարը նշեց, որ անցած տարի մեծ աշխատանքներ իրականցվեցին, և իրենք գործարկեցին սոցիալական ծառայությունների տարածքային 19 համալիր կենտրոնները, որոնց հիմնական նպատակը քաղաքացիներին մատչելի ծառայություն մատուցելն էր մեկ վայրում՝ մեկ պատուհանի սկզբունքով: Նա նաև ձեռքբերում համարեց աշխատավարձի միասնական համակարգի ներդրումը. «Այս տարի գործելու է միասնական համակարգ՝ մեկ միասնական հիմքով բազային աշխատավարձ»:
Անցած տարվա մյուս հիմնական ձեռքբերումը նախարարը համարեց կենսաթոշակային համակարգի ոլորտում նոր բարեփոխումների իրականացումը: Ինչպես նաև տեղեկացրեց, որ 2013թ.-ին ավարտվել է 2005-2006 թվականներին հաշվառված ավանդառուների տրված փոխհատուցումը՝ շուրջ 10 մլրդ դրամ: Նախարարն անդրադարձավ նաև գործազրկության նպաստների կրճատման հարցին և ասաց, որ միջոցների շուրջ 90%-ը գնում էր գործազրկության նպաստներին: «Բայց չէ որ մեր նպատակը զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերով զբաղված լինելու հնարավորություն ստեղծելն է»,- ընդգծեց նա: