Բավ է պառակտվել
16-01-2015 12:47

Անհրաժեշտ է պարզել Գյումրիում սպանության դրդապատճառները. Արտակ Զեյնալյան

Մի ողջ ընանիքի վեց անդամների սպանության և վեց ամսեկան երեխայի սպանության փորձի գործի շրջանակներում անհրաժեշտ է պարզել կատարված ոճրագործության դրդապատճառները, և հենց այդ թույլ կտա խուսափել նմանատիպ ողբերգություններից նաև ապագայում: Նման կարծիք է արտահայտել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: «Կարևոր է հասկանալ, թե արդյոք այդ վրեժ է եղել, թե կատարվածը այլ դրդապատճառներ է ունեցել», - հայտարարել է նա և հավելել է, որ ռուսաստանյան նորությունները ընթերցողներից շատերը արդարացնում են Պերմյակովի գործողությունները: «Նույնիսկ մեկնաբանություններ են հնչել, որ կատարվածը 18 մարդկանց մահվան համար(ՌԴ վթարի արդյունքում զոհված մարդիկ, որի համար բանտում է հայտնվել Հրաչյա Հարությունյանը), և 6 սպանված հայերը դեռ շատ քիչ է», - նշել է Զեյնալյանը և ընդգծել է, որ նմանատիպ մեկնաբանությունները վկայում են ծայրաստիճան վտանգավոր տրամադրությունների մասին: Ըստ նրա, ոճրագործության պատճառները հայտնաբերելուց բացի չափազանց կարևոր է նաև պատասխանատվության ենթարկել ողբերգության մեջ բոլոր մեղավորներին: Զեյնալյանը ընդգծել է, որ այդ վերաբերվում է ոչ միայն ռուսաստանյան ռազմաբազայի պաշտոնյաներին, այլ նաև Հայաստանի իրավապահ մարմիններին: «Ըստ մեր տվյալների, Պերմյակովի կողմից պահակազորը լքելուց հետո, շատ սեղմ ժամկետներում այդ մասին հայտնել են հայ իրավապահներին: Այսինքն դեռևս հանցագործությունը տեղի ունենալուց առաջ հայկական կողմին հայտնել են այն մասին, որ զինված զինծառայողը լքել է ռազմաբազայի տարածքը: Սակայն եղել են մարդիկ, ովքեր տվյալ տեղեկությանը ուշադրություն չեն դարձրել, և, ըստ երևույթին, պարզապես որոշել են սպասել մինչև լուսաբաց», - նշել է նա՝ կարևորելով տվյալ անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: