Բավ է պառակտվել
11-11-2014 08:17

Ինքնաթիռով մեկնող և չվերադարձողների թիվն աճել է ավելի քան З6%-ով

ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա անցած տասն ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 40 հազար մարդ: Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը 29 հազարից մի փոքր ավել է եղել: Այսինքն՝ անցած տարվա համեմատ ինքնաթիռով մեկնող և չվերադարձողների թիվն աճել է ավելի քան З6 տոկոսով: «Ւ դեպ, վերջին տարիներին արտագաղթողների կեսից ավելին բաժին է հասնում ավտոմոբիլային տրանսպորտին: Այսինքն՝ արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ տարեվերջին արտագաղթի ամփոփ ցուցանիշն առնվազն 50 հազարի սահմաններում է լինելու»,–գրում է «Ժողովուրդ»-ը։