Բավ է պառակտվել
09-07-2014 15:50

Մենք իրենց հետ զոհվում ենք, իրնք մեզ հետ ողջ են մնում.մարտական ընկերները հիշում են հետախույզ Արշակին (ֆոտո, վիդիո)

Այսօր ՀՄՀ ավագ հետխույզ Արշակ Սարուխանյանի մահվան օրն է: Այս առիթով մարտական ընկերնրեը, ընտանիքի անդամներն ու ԵԿՄ տարածքային բաժնի ներկայացուցիչներն այցելել էին Եռաբլուր պանթեոն, հարգելու մեծ մարդու, քաջ մարտիկի ու անձնուրաց հայրենասերի հիշատակը: Gisher.news-ի խնդրանքով մտերիմները վերհիշեցին ու պատմեցին սիրելի ընկերոջ մարդկային տեսակի մասին. «Շատ խելացի երեխա էր, հիանալի էր սովորում, բայց միայն իր սերիլի առարկաները՝ հակոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, ռազմագիտություն, փայլում էր ֆիզիկական պատրաստվածությամբ», մանկության ընկերոջն է նկարագրեց Գոռ Վարդանյանն ու հավելեց, որ խելացի լինելուն զուգահեռ անչափ չարաճճի էր:


«Անուղղելի մարդասեր ու ընտանիք սիրող էր, շատ հանդարտ բնավորություն ուներ, ընտանիքի ավագ զաբակն էր: Վերջին անգամ 1991 թ. հունիսի 26-ին եմ որդուս տեսել: Հավաքների շրջան էր, հեռախոսը զանգեց ու իմացանք, որ պիտի գնա: Մեջքս տվեցի դռանը, լաց եղա, ասեց, որ չեմ թողնի գնա, գրկեց ինձ, տարավ հյուրասենյակ, նստեցինք ու ասեց. «Մամ ջան, ես չգնամ, ո՞վ գնա, ո՞վ ա պարտավոր քեզ ու իմ ընտանիքը պաշտպանի»: Ձեռքով դուռը ցույց տվեց ու շարունակեց. «Մամ ջան, տեղս պատերազմի դաշտում ա»: Ոչինչ չավելացրեցի ու արդեն հուլիսի 9-ին բերեցին որդուս անկենդան մարմինը», -պատմեց Արշակի մայրը՝ Տիկին Սուսաննան: Երկու օր անց՝ հունիսի 28-ին ծննդյան օրն էր, սիրած աղջիկ ուներ, որոշել էր տարեդարձից 10 օր հետո ամուսնանալ, սակայն…


«Այ էս ձեռքերիս մեջ ա մահացել»,-պատմում է Արաբկիրի ԵԿՄ տարծքային բաժնի ղեկավար, Արշակի մարտական ընկեր Գագիկ Դավթյանն ու շարունակում. «Մենք իրենց հետ զոհվում ենք, իրնք մեզ հետ ողջ են մնում: Քանի մենք հիշում ենք , հարգում նրանց հիշատակը, նրանք ողջ կմնան: Իսկ երբ հիշում ու զգում ենք նրանց կորուստը, մենք էլ ենք նրանց հետ զոհվում ենք»:
«Էս տղերքը որ հավաքվում են կողքիս, Արշակիս ներկայությունն եմ զգում ու փորձում կարոտս առնեմ: Ինքը հայրենիքինն էր ու հայրենիքը Արաշակիս տարավ»,-արտասվում է որդեկուրստ մայրը:

Տաթև Առաքելյան