Բավ է պառակտվել
24-06-2015 11:16

Արսեն Ավակովը դիմել է Երեւանում բողոքի ակցիայի մասնակիցներին

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում դիմել է հայ ժողովրդին՝ կապված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների եւ ցուցարարների դեմ ուժի կիրառման հետ:

Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումը.

«Թերմոս սառը թեյով,

«Իմ թանկագին Հայաստան,
եղել է օր, երբ մեզ ծեծել են և ցրել Կիևի Կրեպոստնայա նրբանցքում, հավաքել են մեր բարիկադները, թվում էր՝ փոշիացրել են մեր հույսերը… Անզորությունից թանձրուկ էր կանգնած կոկորդում։ Ձմեռ էր, ձյուն էր տեղում, մենք 8 հոգով վերադարձանք Մայդան՝ ուկրաինական դրոշի ներքո, սառած, ծեծված և ձյունածածկ… Մենք մեզ հետ բերել էինք բանակային մեծ թերմոս՝ միակ բանը, որ հաջողվել էր այդ ժամանակ դուրս բերել հատուկջոկատայինների կողմից ջախջախված հեռավոր բարիկադի առաջադեմ կետից։ Մեր ոտքերը ցավում էին։ Մեր ձեռքերը ցավում էին ցրտից՝ առանց ձեռնոցի, որը կորել էր ծեծկռտուքի ժամանակ, իսկ մենք տանում էինք այդ անիծված, ծանր՝ 20 լիտրանոց բանակային թերմոսը, արդեն սառը թեյով, մերոնց՝ Մայդան։ Որպես խորհրդանիշ։ Որպես մեր ձգտում՝ չընկրկելու և ազատ լինելու։

Ոչ մի ոսկե գեղմ իր արժեքով չէր կարող համեմատվել այդ թերմոսի հետ, որը մենք քարշ էինք տալիս Մայդանի ճամբար… Մենք այդ ժամանակ այնտեղ տանում էինք ոչ թե թեյ, այլ ազատության թրծված կամք…»։