Բավ է պառակտվել
29-09-2014 11:50

ԼՂՀ նախագահը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհել

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում շնորհելու մասին` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Բակո Սահակյանը նախօրիեն Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում էլ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Իր խոսքում նախագահը կարևորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի և Արցախի կյանքում՝ ընդգծելով, որ առանց մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատևել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների: Նախագահ Սահակյանը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական և հասարակական գործչի, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը` հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը: Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: