Բավ է պառակտվել
19-05-2014 11:43

Առողջապահության նախարարն այցելել է ՛՛Ավան՛՛ և ՛՛Նորք՛՛ հոգեբուժական կենտրոններ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին այցելել է «Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններ։ Նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների պայմաններին ու նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին, զրուցել է բուժաշխատողների և հիվանդների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում Արմեն Մուրադյանն առաջին հերթին տեղում ծանոթացել է մայիսի 5-ին այս բուժհիմնարկում արձանագրված մահվան դեպքի հետ կապված մանրամասներին։ Նախարարը հանգամանալից անդրադարձել է անցած օրերի ընթացքում ծառայողական քննության արդյունքներին և հանձնարարել է քննությունն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում։