Բավ է պառակտվել
19-07-2016 20:52

Ոստիկանները թույլատրել են մոտենալ գրավված ՊՊԾ գնդի տարածք

Ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ, Խորենացու փողոցում, իրավիճակը շարունակում է լարվել։

Որպեսզի հասարակությունը համոզվի, որ ոստիկանները ոչ մի գործողություն չեն սկսել ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի դեմ, ոստիկանները պատգամավոր Նիկոլ Փաշինյանին երկու լրագրողի հետ թույլատրել են մտնել հսկվող տարածք։

Վերադառնալով, Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Սարի թաղի տարածքից մի քանի քաղաքացի փորձել է գնալ դեպի ՊՊԾ գունդ, ինչի արդյունքում նրանց ու ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել։ Քաղաքացիները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, չորս ոստիկան վնասվածք է ստացել։

Ոստիկանները ավելի հստակ տեղեկություններ չեն հաղորդել։ Խորենացի փողոցում վիճակը շարունակվում է մնալ լարված ու անորոշ։