Բավ է պառակտվել
27-03-2015 15:00

Դավութօղլուի հայ խորհրդականն իրեն օսմանցի է զգում

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը նշել է, որ ըստ էության՝ իրեն օսմանցի է զգում: 
Բելգիայում «Նոր Թուրքիա» խորագրով սեմինարի ընթացքում խոսելով՝ Մահչուփյանը նշել է, որ գլխավոր խորհրդականի պարտականությունների մեջ Հայկական հարցը չի մտնում։ 
«Հայերն ինձ «դավաճան» կանվանեն, թե ոչ, չեմ կարևորում։ Ի վերջո, տարբեր կարծիքներ ունեցող հայեր կան։ Շատ հավանական է, որ այդպես ասող հայեր կան, սակայն դա նշանակություն չունի»,-ասել է նա։
Մահչուփյանը նշել է, թե իր հայ լինելն ապացուցելու դիրքորոշում չունի։ 
«Ինձ իրականում օսմանցի եմ զգում։ Օսմանյան և դրանից ավելի վաղ բյուզանդական ժամանակաշրջանից ի վեր այս հողերում ենք ապրել և մեր մշակույթն ենք ձևավորել։ Կարևորը դա է»,-ասել է նա։