Բավ է պառակտվել
04-05-2015 11:04

Ադրբեջանում հայ ռազմագերուն ցանկանում են դատապարտել 18 տարվա ազատազրկման

Ադրբեջանի իշխանությունները ծարունակում են իրենց խեղկատակ դատավարությունը Լեռնայի Ղարաբաղի հանրապետության քաղաքացու նկատմամբ: Գյանջիի ծանր հանցագործությունների հարցերով դատարանում շարունակվեց  Արսեն Բաղդասարյան քրեական գործի դատավարությունը: Դատախազ Անար Միրկիշերը Արսեն Էդուարդի Բաղդասարյանի համար պահանջեց սահմանել 18 տարվա ազատազրկման պատիժ խիստ ռեժիմի կատարողական հիմնարկում: Կեղծվա գործի շրջանակներում Բաղդասարյանը մեղադրվում է դիվերսիա կատարելու մեջ: Բաղդասարյանի դեմ առաջադրվել են մեղադրանքներ Ադրբեջանի  218.2 (հանցավոր խմբում մասնակցություն), 29, 120.2.7 ( մի խումբ անձանց (հանցավոր կազմակերպության կողմից հանցավոր պայմանավորվածությամբ  կանխամտածված սպանության փորձ,  29, 120.2.7 (2  կամ ավելի անձանց կանխամտածված սպանության փորձ, 29, 120.2.12 (ազգային, րասայական կրոնական ատելության հողի վրա կանխամտածված սպանություն), 29, 282.2 (Ադրբեջանի անվտանգությունը վտանգելուն ուղղված պայթյուն,  հրդեհ կամ այլ գործողություններ կատարել):   Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանք: Ադրբեջանի իշխանությունների գործողությունները ԼՂՀ-ում ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Ղուլիևի նկատմամբ կալանքի և դատավարության պատասխանն է: Հիշեցնենք, որ նրանք չէին թաքցնում իրենց մեղքը դատարանում: Արսեն Բաղդասարյանի գործը հանդիսանում է միջազգային հումանիտար նորմերի կոպտագույն խախտում. կալանավորման պահից մեկ ու կես ամսվա ընթացքում Կարմիր խաչի ներկայացուցիչներին թույլ չեն տվել այցելել նրան: Արսեն Բաղդասարյանը գերևարվել է 2014  թվականի դեկտեմբերի  26-ին: