Բավ է պառակտվել
23-01-2016 12:34

Հայերենը մոսկվացիների շրջանում ամենատարածված լեզուն է

Փետրվարի մեկից Մոսկվայում մեկնարկում է «Հարևան լեզուների դպրոց» նախագիծը, որի շրջանակում նախատեսված է ԱՊՀ 10 երկրներից որևէ մեկի լեզվի ուսուցանում:  Ինչպես հաղորդվում է, ԱՊՀ երկրների լեզուները սովորել ցանկացողները շատ են:
«Նախագիծը հաջողվեց: Այս պահին ունենք շուրջ 750 դիմում, որից պետք է ընտրվի միայն 120 մարդ՝ յուրաքանչյուր խմբում 12-ը»,- հայտնել է նախագծի կազմակերպիչներից Վերոնիկա Սերգեևան:
Նախագծի հիմնական նպատակը ՌԴ և ԱՊՀ երկրների միջև սերտ կապեր ստեղծելն է:
Կազմակերպչի խոսքով՝ պարզվել է, որ ամենահայտնի և տարածված լեզուն հայերենն է: Հայոց լեզուն սովորել ցանկացողները կազմել են դիմողների ընդհանուր թվի 30%-ը: 225 քաղաքացի ցանկություն է հայտնել սերտելու հայերենը:
Նախագիծը հնարավորություն է տալիս սովորելու հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, ռումիներեն, ղազախերեն, ղրղզերեն, ուզբեկերեն, տաջիկերեն, թուրքմեներեն և ուկրաիներեն: