Բավ է պառակտվել
11-07-2016 17:50

Տավուշում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը կայուն ծանր է

Հայաստանի զորամասերից մեկում հակառակորդի արձակած գնդակից հայկական բանակի զինծառայող է վիրավորվել, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` միջադեպը տեղի է ունեցել Տավուշի մարզում։

«Վնասվածք է ստացել 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Մկրտչյանը։ Նրա վիճակը կայուն ծանր է», — ասաց Հովհաննիսյանը:

Զինծառայողը վիրահատվել է Նոյեմբերյանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: