Բավ է պառակտվել
07-04-2015 12:39

Հակառակորդի գնդակից հայ զինվոր է զոհվել

Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով զոհվել է հայ զինծառայող: Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեում, հյուսիսարևելյան ուղղությամբ գտնվող զորամասի մարտական հենակետում, ըստ նախնական տվյալների, զոհվել է ավագ սերժանտ Հայկ Սարգսի Քեշիշողլյանը (1972 ծն.թ.): Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 104 հոդվածի 7 և 13 կետերի հատկանիշներով: Կատարվում է քննություն: