Բավ է պառակտվել
05-10-2015 11:58

Հայ զինվորն իր պարտականությունները պատշաճ մակարդակով կատարում է. Ս. Օհանյան

Սահմանում իրավիճակը հոկտեմբերի 5-ի դրությամբ կայուն լարված է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` այս գիշեր մյուս օրերի համեմատ ավելի հանգիստ է եղել, խոշոր տրամաչափի զենքերից ու ականանետներից չեն կրակել: 
«Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկվում է, մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ հայ զնվորը առաջին գծում կանգնած իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նախարարը: 
Անդրադառնալով դիվանագիտական ու ռազմական միջոցառումներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ դրանք կատարվում են համահունչ, փոխկապակցված ու իրար հետ համաձայնեցված: 
«Երկար տարիների այդ աշխատանքի շնորհիվ է, որ մենք թեկուզ հարաբերական, բայց խաղաղ պայմանները կարողանում ենք ապահովել»,- շեշտել է պաշտպանության նախարարը: