Բավ է պառակտվել
28-11-2015 14:06

Հայ խաղաղապահը չի տուժել Մալիում ՄԱԿ-ի կայանի վրա հարձակման ընթացքում

Հայ սպան, որը ՄԱԿ-ի ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն է իրականացնում, չի տուժել ՄԱԿ-ի կայանի վրա զինյալների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել են ՊՆ-ից: ԶԼՄ-ների տվյալներով, զինյալների խմբավորումը նոյեմբերի 28-ին կրակ էր բացել ՄԱԿ-ի՝ Մալիի կայունացման միջազգային առաքելության խաղապահների կայանի վրա` Կիդալ քաղաքում: Բազայի տարածքում մի քանի հրթիռներ են պայթել: Երեք մարդ զոհվել է կան տուժածեր: «Մենք կապվել ենք մեր սպաի հետ: Հարձակման ժամանակ նա եղել է Մալիի մայրաքաղաք Բամակոյում: Նրա հետ ամեն ինչ կարգին է, նա շարունակում է ծառայել», - ասել է աղբյուրը: Հայ շտաբային սպան ուղարկվել է Մալի մասնակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը 2015 թ ամռանը: Նոյեմբերի 20-զինյալները հարձակվել են Բամակոյի Radisson շքեղ հյուրանոցի վրա, պատանդ վերցնելով 170 մարդ: Անվտանգության ուժերը գրոհով հյուրանոցն ազատ են արձակել: Ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 19 մարդ, այդ թվում, վեց ռուսներ`Ուլյանովսկի «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության աշխատակիցներ: