Բավ է պառակտվել
10-11-2015 22:22

Հայ երիտասարդը քաղաքականպես հասուն է, բայց՝ պասիվ. պատգամավոր

«Ես ինձ համարում եմ երիտասարդ ու քանի դեռ հոգով երիտասրադ եմ շարունակելու եմ լինել մնալ այդպիսին» , - Gisher.news-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Պատգամավորի խոսքով հայ երիտասարդն այսօր, ճիշտ է քաղաքականպես հասուն է ու կայացած է, սակայն ի համեմատություն 80-ականների դեռ պասիվ է: ՙՄենք պատերազմող երկիր ենք, և պարտավոր ենք լինենլ միասնական ու ունելա կայուն, կայացած, գիտակից երիտասարդություն: Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ հայ երիտասարդը, երբ ուզում է կարողանում է լինել կուռ և նպատակասլաց՚» -ընդգծեց պատգամավորն ու ավելացրեց.«Ուրախալի, որ ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերն իրենց կազմում երիտասարդներ ունեն»: Սուքիաս Ավետիսյանի համոզմամբ՝ ճիշտ և գրագետ ուղղորդման դեպքում հայ երիտասրադն ունակ է լինել առավել ակտիվ և որոշիչ. «Առաջիկայում Սահմանադրական բարեփոխումների ծախագծի հանրաքվեն է և ուրախալի, որ ընտրողների գերակշիռ մասը երիտասարդությունն է, հետևաբար հորդորում եմ մտածել վաղվա օրվա մասին և կատարել ճիշտ ընտրություն, քանզի նոր Սահմանադրոյթյունը, գոնե քաղաքկան դաշտոմ երիտասարդությանն առավել մեծ լիազորություններ է խոստանում»:

Նշենք, որ 1945 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան: Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր: 

Տաթև Առաքլեյան